Այսօր: Երկուշաբթի, 1 Հունիսի 2020թ.
Դավթաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՎԹԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.05.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.davtashenhamaynq.am
Հարգելի այցելուներՈւրախ եմ ողջունել ձեզ Դավթաշեն համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Դավթաշեն համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով:Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:Ակնկալում ... Մանրամասն
28.05.20 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը
Հայ ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից հետո ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետականության հիմնասյուների իսպառ բացակայությամբ, բայց անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել աշխարհի՝ բզկտվող քարտեզի վրա։1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն ... Մանրամասն
09.05.20 Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ին ծրագրված են մի շարք միջոցառումներ, որոնք հարգանքի տուրք կմատուցեն ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին ու աճող սերնդին քաջության ու սխրանքի դասեր տալիս:Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ... Մանրամասն
08.05.20 Բանակի հիմքն ու հիմնաքարը. Մայիսի 8-ը Երկրապահի օրն է
Շնորհավոր տոնդ, երկրապահ, շնորհավոր տոնդ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ»:Արցախյան ազատամարտի ընթացքում երկրապահի կատարած դերն իսկապես անգնահատելի է:1997-ի նոյեմբերին` ԵԿՄ 3-րդ համագումարում որոշում ընդունվեց, համաձայն որի մայիսի 8-ին նշվում է Երկրապահի օրը, իսկ արդեն 2002-ի փետրվարից ԱԺ «Հայաստան» երկրապահական խմբի ակտիվ ջանքերի շնորհիվ ՀՀ ԱԺ որոշմամբ օրն ընդգրկվեց նաև պետական տոնացույցում: Ամսաթվի ընտրությունը պատահական չէ, այն խորհրդանշում է 1992-ին Շուշիի ազատագրումը:«Պատերազմի առաջին փուլում, երբ դեռևս չունեինք կանոնավոր բանակ, հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն առաջինը հենց մեր ազատամարտիկները ստանձնեցին և պատվով տարան այն: Մեր ազգային բանակի ձևավորումից ... Մանրամասն
01.05.20 ԿԵՑՑԵ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ, ՏՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
1889 թվականին Փարիզում 2-րդ ինտերնացիոնալի կոնգրեսը որոշեց.ժամանակն է, որ միջազգային պրոլետարիատը միավորվի եւ պայքարի իր իրավունքների համար, նախ եւ առաջ 8 ժամյա աշխատանքային օրվա: Կոնգրեսում որոշում ընդունվեց, որ մեկ միասնական օր կնշանակվի, երբ աշխարհի բոլոր երկրներում, բոլոր քաղաքներում բանվոր դասակարգը իշխանություններին կներկայացնի իր պահանջները:Իսկ մինչ այդ 1886 թվականի մայիսի մեկին բանվորական հուզումներ եղան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում ՝ Չիկագոյում: Բանվորների բողոքի ակցիաների, զանգվածային ցույցերի ընթացքում տեղի ունեցան բախումներ ոստիկանության հետ: Այդ իրադարձությունների արդյունքում շատերը ձերբակալվեցին, դատապարտվեցին երկարատեւ բանտարկության, իսկ կազմակերպիչները մահվան ... Մանրամասն
24.04.20 Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ... Մանրամասն
22.04.20 Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ

Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցին   քաղաքացիների մասնակցության համար խնդրում ենք  Դավթաշեն համայնքի բնակիչներին ապրիլի 23-ին երեկոյան ժամը 2100-ին 3 րոպե տևողությամբ մարել բնակարանների լույսերը և պատուհանների մոտ միացնել հեռախոսների լույսերը՝ այդպես միանալով <<Լուսավառ ոգեկոչման րոպե>> խորագրով ակցիային:  Ապրիլի 24-ին՝ ժամը 0800-ից հնարավորություն է ստեղծվում կարճ հաղորդագրություն (SMS) ուղարկել 1915 անվճար համարին՝ նշելով ուղարկողի անուն ազգանունը: Անունները լուսային էֆեկտի միջոցով կհայտնվեն Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատերին, ինչով կապահովի քաղաքացիների խորհրդանշական մասնակցությունը: 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հայի ուժը - Դավթաշեն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ,Դավթաշեն համայնք,1-ին փող. շենք 11

094-01-44-41,077-39-41-44

davtashen.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner